HaykuhiHayrapetyan
Վլադիմիր Հայրապետյան (գրող-երգիծաբան)
Վլադիմիր Գաբրիելի Հայրապետյանը գրող-երգիծաբան, հրապարակախոս, մանկագիր է, ՀԳՄ անդամ 1989թ.։ Եղել է հայ երգիծաբանների ընկերակցության համանախագահը:
Ծնվել է 1950թ. ապրիլի 14-ին, Աղստաֆա քաղաքում (Ադրբեջանի Հանրապետություն)։ 1971 թթ.-ին ավարտել է Խ. Աբովյանի անվան Պետական Մանկավարժական Ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1971-72 թթ.-ին ուսուցչություն Ապարանում, 1973-74 թթ.ին՝ Վեդիում: 1974-2006 թթ.-ին աշխատել է ՀՀ Ներքին գործերի համակարգում (ուղղիչ աշխատանքային հիմնարկներ, ՆԳՆ շտաբ, ՆԳՆ պահպանության ծառայություն)։ Ոստիկանության փոխգնդապետ է։
Նրա երգիծական մանրապատումները, պատմվածքները տպագրվել են հանդեսներում, գրական մամուլում։ Կատարել է մի շարք թարգմանություններ (Վիսոցկի, Բրոդսկի, պարսկական պոեզիա)։
ԵՐԿԵՐ
Լիրիկական ընդմիջում, Եր., 1988:
Նորագույն կատակարան, Եր., 1992:
Մենք ենք, մեր սառելը, Եր., 1999:
ՀումՕր, Եր., 2002:
Օրենք ծիծաղի մասին, Եր., 2005։
Հումորս արև, Եր., 2009:
Հոգու ճեպանկար, Եր., 2010:
Փշալարերի այս ու այն կողմում, Եր., 2013:
Պապիկի հեքիաթները, Եր., 2014:
Մեսսաներ հոգու և հրաժեշտի, Եր., 2016:
Իննեորդ երկինք, Եր., 2016: